Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Արդարացված արտոնություն

Արդարացված արտոնություն
25.03.2016 | 01:18

Հանուն ներդրումների հարկային արտոնությունները միշտ էլ արդարացված են։ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության երեկվա նիստում ներկայացրեց, գործադիրն էլ հաստատեց «Որոտան սիստեմ» ընկերության ԱԱՀ-ի վճարը երեք տարով հետաձգելու արտոնությունը։ Ընկերությունը պարտավորվում է 3,31 մլրդ դրամի ներդրում կատարել` ստեղծելով 40 աշխատատեղ։ Ընդհանրապես, նախարարի «զամբյուղում» ներդրումային բազմաթիվ ծրագրեր կան։ Մեկ այլ որոշմամբ` գործադիրը, տեխնոլոգիական սարքավորումների ներմուծման պարտավորության դիմաց, «Սևան-Ակվա» ընկերությանը ազատել է մաքսատուրքից։ Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 50 մլն դոլարի ներդրում` ստեղծելով 550 նոր աշխատատեղ։ «Ներդրվելու է 186 մլրդ դրամ»,- նշեց նախարարը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ